Հիմնադրամի գումարն ավարտվում է, մի սպասեք, որ հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի․ Աննա Հակոբյանի կոչը (տեսանյութ)
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփեց «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ տարին: Պարզվում է նրան պատկանող հիմնադրամի գումարները վերջանում են:
Տպավորությունն այնպիսին էր, որ Աննա Հակոբյանը եկել էր ո'չ թե հաշվետվություն տալու, այլ հայտարարելու, որ հիմնադրամի միջոցները պակասել են և շտապ գումար է հարկավոր:
Նա հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում իրեն հաջողվել է հավաքել մոտ երեք միլիոն դոլար, որից այսօր շատ քիչ է մնացել, այնքան քիչ, որ 3 մլն դրամ վերջերս ստիպված են եղել վարչապետից խնդրել, որպեսզի նա պետբյուջեյից տրամադրի` ծարգրերից մեկն իրագործելու համար:
«Ինչպես տեսնում եք, գումարն արդեն ավարտվում է, և իսկապես նորից ուզում եմ ասել՝ մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի։ Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»։