Նկարները հանել` նշանակում է Ալավերդու պատկերասրահը սկուտեղի վրա մատուցել Սուքիասյաններին. բողոքի ակցիան (տեսանյութ)
«Հայէկոնոմբանկ, ձեռքդ ետ տար պատկերասրահից», «Սուքիասյաններ, հանգիստ թողեք ալավերդցիներին» գրությամբ պաստառներով Ալավերդու պատկերասրահի աշխատակիցներն ու մի խումբ ալավերդիցիներ բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք նկատում են, որ բանկի սեփականատեր հանդիսացող Սուքիասյանների ընտանիքն ամեն գնով ուզում է ազատել տալ Ալավերդու պատկերասրահի տարածքը, որպեսզի իրենց ձեռքից վերցնի այդ տարածքըԼ
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել էր խնդրին և նշել, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը պնդում է, որ պատկերասրահի տարածքներն իրենն է և փաստաթղթեր ներկայացնելով` պահանջում է ազատել այդ տարածքը: Մինչդեռ պատկերասրահից վստահեցնում են, որ բանկի ղեկավարությունն այդ փաստաթղթերը ապօրինաբար են ձեռք բերել: Խնդրի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն է ընթանում: Ու չանայած այն դեռևս չի ավարտվել, սակայն Ազգային պատկերսրահից արդեն իսկ պահանջել էլ Ալավերդու պատկերասրահում գտնվող նկարներն ուղարկել իրենց:
«Նկարները պատկերասրահից հանել` նշանակում է տարածքը սկուտեղի վրա մատուցել Սուքիասյաններին»,-ասում են ալավերդցիները:
Մանրամսները` տեսանյութում