Ախր, ինքն իրեն հարց չի՞ տալիս` Կարգին Հայկոյից ի՞նչ քաղաքապետ. դարձյալ աղբն ու Երևանը (տեսանյութ, ֆոտոշարք)
Ասե՞լ թե՞ չասել, որ Երևանի աղբահանության հետ կապված բազմաթիվ դժգոհությունները մնացել են «ձայն բարբառոյ յանապատի»...
Մի՞թե կարելի է այսքան չսիրել քաղաքը` Հա'յկ Մարության...
Էլ չեմ ասում, որ էդ պարգևավճարները, որի մասին գոլւխ գովելով բարձրաձայնում եք, կարող էիք ծառայեցնել գոնե աղբահանության խնդրին. օրինակ այդ գումարի մի մասով կարող էիք վարձել հատուկ բեռնատարներ, իսկ մյուս մասը տալ մարդկանց, ովքեր կօգնեին տարհանել աղբը: Այդպիսիք հաստատ կգտնվեին, մի' կասկածեք...
Էլ չեմ խոսում քաղաքի այգիների մասին, որտեղ ո'չ միայն աղբահեռացում չի իրականացվում, այլև խոտը չորացել է. մտնում ես այգի` թվում է, թե աշուն է: սա ո'չ միայն սիրուն չի, այլև ճիշտ չի...
Մյուս կողմից էլ, չեմ մեղադրում Հայկ Մարությանին զուտ այն պատճառով, որ նա պարզապես իր տեղում չէ...
Ախր, ինքն իրեն հարց չի՞ տալիս, թե Կարգին Հայկոյից ի՞նչ քաղաքապետ...
Արմինե Մկրտումյան
դֆգ