Տեսեք, որ աղտոտված չէ Սևանը. Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի քաղաքապետը լողացան լճում (տեսանյութ)
Այսօր, Սևանի տնտեսվարողների բողոքի ակցիայից հետո, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը լրատվամիջոների ներկայությամբ լողացան Սևանում:
Հիշեցնենք, որ տնտեսվարողները պահանջում են կամ հերքել Սևանի թունավորման ու աղտոտվածության մասին հայտարարությունը, կամ Սևանից ջուր չթողնել Արարատյան դաշտավայր, որպեսզի միրգ բանջարեղենը չթունավորվի:
Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցրվեցին, մարզպետը հորդորեց բոլորին իրենց հետ գնալ Սևան և լողանալ: