Եթե մինչև չորեքշաբթի Սևանի հարցը չլուծվեց` Սասուն Միքայելյանը ցուցարարների հետ կփակի ճանապարհը (տեսանյութ)
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտից ակցիա են իրականացնում: Նրանք նախ հավաքվել են Սևանի քաղաքապետարանի դիմաց, ապա փակել Երևան-Սևամ ավտոճանապարհը:
վերջիններս պահանջում են կառավարությունից ապատեղեկատվություն չտարածել, թե Սևանն աղտոտված է: Նրանք պնդում են, որ անհիմն հայտարարության պատճառով Սևան եկողների թիվը կտրուկ նվազել է, և հետևաբար կրճատվել են նաև իրենց այցելուների թիվը:
Քանի որ ակցիայի մասնակիցները վճռական էին տրամադրված և չէին ուզում բացել ճանապարհը, նրանց եկան հանդիպելու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Սակայն տնտեսվարողները մնացին անդրդվելի: Միայն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հաջողվեց ցրել ակցիան: Նա հորդորեց պահանջը գրավոր ներկայացնել ու , եթե այն կառավարությունը չկատարի, ապա չորեքշաբթի օրը բոլորի հետ կփակի ճանապարհը:
Մանրամասները` տեսանյութում