Ֆեդերերը բաց կթողի Մոնրեալի մրցաշարը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով Ուիմբլդոնի եզրափակչում 6:7 (5:7), 6:1, 6:7 (4:7), 6:4, 12:13 (3:7) հաշվով պարտություն է կրել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչից, խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին։
«Մտածելով ապագայի մասին՝ մենք մեկ շաբաթ առաջ որոշել ենք, որ ես բաց կթողնեմ Մոնրեալում կայանալիք մրցաշարը, որպեսզի ինքս ինձ ավելի շատ ժամանակ հատկացնեմ։ Կուզեի, որ ժամանակն ավելի շատ լիներ։ Ես կհանգստանամ, կպատրաստվեմ Ցինցինատիի մրցաշարին և կփորձեմ կրկին թափ հավաքել»,- Ֆեդերերի խոսքը փոխանցում է Championat.com-ի թղթակից Անաստասիա Ռոմանովան։