Վլադիմիր Զելենսկիի ավտոշարասյունը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսների (ֆոտո)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին սպասարկող ավտոշարասյան միանգամից երեք մեքենա դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից երկրի Զապորոժյեի մարզում։ Մեքենաները բախվել են երեխաների տեղափոխող ավտոբուսների։ Այդ մասին հայտնում է "Страна.ua"-ն՝ հղում անելով Պետական անվտանգության վարչությանը։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է վազանցը․ «Զելենսկիի շարասյան երկու Volkswagen Touareg և նախագահի անվտանգության ծառայության մեկ ավտոբուս վազանց են կատարել»,- հաստատել են վարչությունից։
Կայքի աղբյուրը միջադեպը կապել է ուկրաինացի առաջնորդի ավտոմեքենաների վարորդների թվի պակասի հետ։ «Վարորդները օրերով չեն քնում, իսկ գրաֆիկը ծանրաբեռնված է։ Ահա և վթար»,- նշել է աղբյուրը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Զելենսկին մեքենաներից ոչ մեկում չի եղել։