Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի
Հասարակություն

Ալավերդու պատկերասրահի ճակատագիրը Փաշինյանի ձեռքին է. նա երկու քարի արանքում է

Արդեն տևական ժամանակ է, լրատվամիջոցները շրջանառում են Ալավերդու պատկերասրահի փակման խնդիրը: Կառավարության որոշմամբ, պատկերասրահին է տրամադրվել տարածք, որը հանդիսանում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» սեփականությունը:

Այժմ ընթանում է դատական գործընթաց. «Հայէկոնոմբանկը», սեփականատիրոջ իրավունքով և հայցվորի կարգավիճկում, պահանջում է իրեն պատկանող տարածքը և դրամական փոխհատուցում` բաց թողնված օգուտ, իսկ մյուս կողմը պահանջում է ստուգել` արդյոք օրնական հիմքով է եղել պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկ»-ին հանձնելու գործընթացը: Ու քանի որ կան հիմնավոր կասկածներ, որ կեղծվել են ստորագրություններ և տեղի է ունեցել անօրինական գործարք և, ի վերջո, կա հետաքննական հրապարակում «Հետք»-ի կողմից, ուստի հարուցվել է քրեկան գործ և նախաքննություն է ընթանում:

Այսիքն, եթե պարզվի, որ պատկերասրահի շենքը ժամանակին անօրինական է անցել «Հայէկոնոմբանկ»-ին, ապա բանկի սեփականատերը կզրկվի այդ տարածքի սեփականատերը համարվելուց և նրա վերոհիշյալ հացադիմումը` տարածքի և բռնագանձման հետ կապված, մեղմ ասած, կկորցնի իր ուժը:

Իհարկե պատկերասարհի աշխատակիցները համոզված են, որ արդարություն կլինի և կեղծիքները կբացահայտվեն, պատկերասարհն էլ իրենցից ոչ-ոք չի վերցնի: Նրանց այդ հավատը ներշնչել է իշխանափոխությունն ու այդ իշխանափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Ազգային պատկերասրահից արդեն իսկ պահանջել են Ալավերդու պատկերասրահում գտնվող նկարներն ուղարկել իրենց. այսինքն` կարելի է ասել, որ կա'մ ինչ-որ բանից վախեցած, կա'մ ներքին հրահանգ ստացած, կա'մ էլ ի սկզբանե արդեն Ալավերդու պատկերասրահի ճակատագիրը կանխորոշած` դատարկել են տալիս տարածքը:

Իհարկե չենք քննարկում այն, որ Ազգային պատկերասրահի ղեկավարությունը փոխանակ շահագիրգիռ կողմ հանդիսանա մշակութային օջախը փրկելու և պաշտպանելու հարցում, հանձնվել է` հանդիպելով առաջին իսկ դժվարությանը, գուցե և ճնշումներին...

Ամենատարբեր կուլիսներում հնչող այն խոսակցությունները, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում շատերը գիտեն որպես Գռզո, սերտ հարաբերությունների մեջ է Փաշինյանի հետ և դատական գործի ավարտն արդեն կանխորոշված է` հօգուտ նրա: Ասել է, թե կեղծիքներ չեն հայտանաբերվի,  Սուքիասյանների ընտանիքը գործը կշահի և մշակութային օջախը կփոխանցվի բանկի սեփականատիրոջը...

Իհարկե խոսակցությունները` խոսակցությամբ, բայց այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք. այստեղ հարցն այն չէ, թե իսկապե՞ս Սուքիասայնը Փաշինյանի մերձավորն է համարվում, թե՞ ոչ, այլ այն, թե որքանով է Փաշինյանը սկզբունքային, ու կպահի՞ արդյոք նա իր խոստումը...

Փաշինյանը երբեք ավելորդ չի համարել հայտարարել, թե ինքը կպատժի ու պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր օրենք են խախտել` լինի դա իր ընտանիքի անդամը, իր մտերիմը, թե մերձավորը: Այժմ, եթե անգամ Սուքիասյանը նրա մերձավորն է և, ինչպես լուրեր են շրջանառվում, ապօրինաբար տիրացել է պատկերասրահի տարածքին, հետաքրիր է` ինչպե՞ս կվարվի արդարությունը վերականգնելու խոստումով իշխանության եկած Փաշինյանը: 

Ստացվում է` պատկերասրահի շենքի հարցի պատճառով Փաշինյանը հայտնվել է երկու քարի արանքում. կամ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «վերև կրակեմ մերոնք են, ներքև կրակեմ մերոնք են» կարգավիճակում:

Եթե պատկերսրահի տարածքը չհանձնվեց «Հայէկոնոմբանկ»-ին, ապա Փաշինյանը խնդիրներ կունենա Սուքիասյանների հետ, ինչը, հաստատ, նրան ձեռնտու չէ: Իսկ եթե հանձնեց «Հայէկոնոմբանկ»-ին, ապա այս դեպքում էլ լոռեցիները կահսկանան, որ Փաշինյանին խնամի-բարեկամ, քավոր-սանիկ հարաբերություներում օրենքի գերակայության մասին իր հայտարարությունները փուչիկ էին... Այս վիճակը ևս ձեռնտու չէ Փաշինյանի համար. այս դեպքում էլ խոսքը ոչ միայն իր, այլև հեղափոխության վարկանիշի մասին է:

Այստեղ հարկ է նկատել, որ իրականում սուտ է ձևավորված այն կարծրատիպը, թե լոռեցիները միամիտ են. եթե Փաշինյանը նախկինների նման անձնական հարաբերությունները գերադասի հանրային շահին,ու պարզվի, որ տարածքն այլևս «Հայէկոնոմբանկ»-ի տիրապետության տակ է, ապա ալավեդցիների ձայնը դեռ կլսվի... նրանք միամիտ չեն:

Արմինե Մկրտումյան