Լարված իրավիճակ. ոստիկանները քաղաքացուն պարանով կապել են շքամուտքի ճաղավանդակից (տեսանյութ)
Լարված իրավիճակը լարված է: Այնտեղ են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, ովքեր նկարահանել են այն ամենը ինչ տեղի է ունենում հիշյալ հասցեում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես ոստիկանները փորձում են մտնել մի բնակարան, որտեղ մանկահասակ 3 երեխա կա: Նրանք հարվածում են դռներին և փորձում բացել:
Ավագանաու անդամների ներկայացմամբ` այդ բնակարանը ուզում են վերցնել քաղաքացու ձեռքից, որ տարիներ շարունակ ապրել է այնտեղ:
Ու քանի որ վերջինս փորձում է պաշտպանել իր իրավունքներն ու դուրս չգալ բնակրանից` ոստիկանները նրան պարանով կապել են շքամուտքի ճաղավանդակից:
Մանրամասները` տեսանյութում