Քոմենթս ջնջեցիք, ինձ` բլոկեցիք, լեզուս էլ հո չե՞ք բլոկելու, Հայկ Մարության
Երևանի կառավարման հարցում արմատապես ձախողած դերասան- քաղաքապետ Մարությանը համարձակվել է հանրային խոսք ասել և եթեր մտնել իր դերասանական արտիստիկ կերպարով:
Նրան դեռ թվում է` ինքը ոչ թե քաղաքապետ է, այլ քաղաքապետի դեր է մարմնավորում: Այնքան էնտուզիազմով է Մարությանը փնովում իր նախորդներին` կարծես ինքն էլ ինչ եկել-չի եկել, գործ է անում ու գործերն էլ առաջ են գնում: Տեղում դոփացող, դատարկախոսությամբ զբաղված ու պարգևավճարների մասին միայն մտածող իր թիմով Մարությանը դուխ է անում ասելու թե, եթե այսօր էլ ինքն ընտրություններին մասնակցի, ապա նույն չափով քվե կստանա:
Չէ՛, պարոն Մարության դուք քվե չեք ստանա, քվեախցիկներում աղբ է լցված լինելու, որ գնաք ու հավաքեք այդ աղբը:
Հարցազրույցում Մարությանը այնպես է իր առօրյան նկարագրում, թե ինքն ամբողջ օրը աշխատում է ու կարծես մենք ենք մեղավոր, որ ինքը քաղաքապետի ախորժակ ուներ:
Հայկ Մարության, գիտեիք հե՞շտ է լինելու, գիտեիք միայն քննադատելու պես ասել-խոսելով գործն առաջ տանե՞լ է լինելու, դե հիմա դիմացեք ու գործ արեք` ոչ թե թուլամորթի նման փակվեք քաղաքապետարանի շենքերում ու գլուխ գովացեք, թե ստավկեքը բարձրացրել եք ու շինթույլտվություն չեք տալիս, դրա համար են բնակարանների գները բարձրացել. տեղյա՞կ եք...
Հիշո՞ւմ եք` ձեզ հրավիրել էի Թումանյան 31, դուք չեկաք, որովհետև ձեր դիմանկարն այնտեղ կտեսնեիք: Երևանի սիրտը դարձել է առնետների խրախճանքի վայր:
Հայկ Մարությա՛ն, քոմենթ գրեցի` ինձ բլոկեցիք, հո լեզուս էլ չե՞ք բլոկելու:
Ասել եմ ու ասելու եմ` դուք քաղաքապետ չեք, դուք դերասան եք, ով մարմնավորում է քաղաքապետի կերպար, դուք այդպես էլ չեք կայանա ու չեք դառնա լավ մենեջեր, ամոթ ունեցեք` ժողովրդից ներողություն խնդրեք ու հեռացեք: Քաղաքը մի ավիրեք...
Արիանա (Արմենուհի) Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն