Դուք քաղաքացու հետ հանդիպելու ձևաչափ ընդհանրապես չունեք, ես գնացի. վանաձորցին` Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նա այնտեղ է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության շրջանակում:
Բացի հիմնադրամի անդամներից, հանդիպմանը ներկա էին նաև քաղաքացիներ: Նրանցից մեկը, ով ներկայացավ Ղազարյան Կարեն անուն-ազգանունով, հարց ուղղեց Փաշինյանին: Վերջինս նախ ձեռքն ուղղեց կազմակերպիչներին և նկատեց, որ հարցեր չպետք է լինեին, ապա լսեց քաղաքացուն: Վերջինս խնդրեց հանդիպումից հետո մի փոքր ժամանակ տրամադրել և հանդիպել իրենց, ինչին Փաշինյանն արձագանքեց, թե դա իր այցելության ձևաչափում չէ:
«Հանդիպումներն ընդհանրապես ձեր ձևաչափում չեն լինում, դուք հանդիպելու ձևաչափ չունեք, ես գնացի»,- ասաց քաղաքացին և դուրս եկավ:
Հանդիպումը շարունակվեց այնպես, ասես քաղաքացին չէր էլ եղել ներկա:
Մանրամասները` տեսանյութում.