Պաշտոնական․ Անտուան Գրիզմանը տեղափոխվեց «Բարսելոնա»
«Ատլետիկո Մադրիդ»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվեց «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկանում ենք կատալոնական ակումբի Թվիթերի պաշտոնական էջից։
Դեռևս մանրամասներ չեն հայտնում, թե ինչ գործարք է կայացել թիմերի միջև, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, տրանսֆերը արժեցել է 120 միլիոն եվրո, իսկ Գրիզմանը կնքել է 5 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ մայիս ամսին Գրիզմանը հայտնեց, որ հեռանալու է «Ատլետիկո»-ից։