Աստղերի ու հայտնի մարդկանց մասնակցությամբ բացվեց Միլա Հմայքի տունը (ֆոտոշարք)
Աջափնյակ համայնքում բացվեց Միլա Հմայքի տունը։ Մարգարյան 43/50 հասցեյում տեղի ունեցող բացման արարողությանը մասնակցում էին հայ աստղերը, հյուրեր արտերկրից, աշխարհի չեմպիոն Գագո Դռագոն՝ գեղեցկուհի կնոջ, Ստելա Զագարյանի հետ
Կարմիր ժապավենը կտրելուց հետո, հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին սրահի գեղեցիկ ձևավորման առնչությամբ և մոտեցան ֆուրշետի սեղանին։
Միլա հմայքի տունը կանանց և աղջիկներին առաջարկում է հետևյալ ծառայությունները․մազահեռացում (էլոս), վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, իսկ բարձրակարգ մասնագետները այդ ամենը կմատուցեն բարձր մակարդակով։
Իսկ այդ օրվա շքեղ ձևավորումն ապահովել էր Ժասմինա հարսանյաց սրահի ձևավորող Շողիկ Խաչատրյանը, ում Միլա Հմայքի տան ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնում։
Տնօրեն Քրիստինե Գաբրիելյանն էլ վստահեցնում է, որ սրահ այցելած բոլոր կանայք կհեռանան հիացած։