85 միլիոն եվրո՝ Լուկակուի դիմաց․ «Մանչեսթեր»-ը մեծ գումար է ուզում ստանալ «Ինտեր»-ից
Իտալական «Ինտեր»-ը շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Անգլիական ակումբը պատրաստ է 85 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել բելգիացուն։ Միլանյան ակումբն էլ իր հերթին ցանկանում է նվազեցնել գինը։
Ընդգծենք, որ Անտոնիո Կոնտեն ամեն կերպ ցանկանում է գնել Լուկակուին։