Անկարգություններ ու խուլիգանություն Փարիզում․ Ալժիրցիները այսպես են նշել իրենց հաղթանակը (տեսանյութ)
Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները անկարգություններ են հրահրել Փարիզի կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Այսկերպ նրանք նշել են Աֆրիկայի գավաթի խաղարկությունում իրենց կիսաեզրափակիչ դուրս գալը։
Հաղթանակից անմիջապես հետո թիմի մի քանի հազար երկրպագուները դրոշակներ են վերցրել և դուրս եկել Ելիսեյան այգի, որտեղ էլ վառել են ճայթրուկներ։ Այ ամենը դարձել է խուլիգանություն, քանի որ գիշերվա կեսին երկրպագուներից ոմանք թալանել են խանութներ, գողացել են տեխնիկա։
Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել։ Ոստիկանները արցունքաբեր գազով կարողացել են ցրել երկրպագուներին։