Նոր մանրամասներ՝ Տուվայում տեղի ունեցած վթարից․ 9 զոհ և 1 անհետ կորած
Երկու մարդ է փրկվել Տուվայոմ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում։ Այս մասին հայտնել են տեղում աշխատող փրկարարները։Պարզվում է, որ մեքենայում եղել է ոչ թե 10 մարդ, այլ՝ 12։
Սրանից զատ ոստիկանները հայտնում են, որ մահացել է 9 մարդ, այլ ոչ թե 10։ Զոհերից 7-ը անչափահաս երեխաներ են։
Հայտնի է նաև, որ ոստիկաններն ու փրկարարները փնտրում են մեքենայում գտնվող անձանցից մեկին, ում չեն կարողանում գտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Տուվայում գետն էր ընկել ավտոմեքենան։