Կառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները
Տնտեսություն

Պետությանը բնօգտագործման վճար վճարող մարդիկ դեռ բացահայտ գործում են. Սևանում տեսչական ստուգում տեղի չի ունեցել (ֆոտո)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, իրավաբան Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները երկար տարիներ և հանգեցրել են այս վիճակին:

Բացարձակապես նույն մարդիկ այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով: Նորը հենց հինն է, ի՞նչ հին ու նոր եք անում: Եկեք ձեզ պատմեմ մի չիրականացված տեսչական ստուգման պատմություն, հետո կխոսենք: Սևանի ճահճացումը մարդածին երևույթ է: Ես քիմիկոս չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ դեռ տարիներ առաջ նկարագրում էին այս իրավիճակը՝ այն բնութագրելով որպես անդառնալի, անվերականգնելի վնաս, եթե այսպես շարունակեն լիճի էկոհամակարգի հետ խաղալ: Ես խնդիրը կներկայացնեմ տեսչական ստուգման համատեքստում, հետևությունները ինքներդ արեք: Ասեմ նաև, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել, ԵՐԲ-ԵՎ-Է:

Այս տարվա հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է:

Դիմումն ուղարկել էի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որ ընթացք տա, նա էլ հարյուրավոր ֆոտոներ էր ուղարկել շուրջ հազար հատի հասնող նավակների ու ձուկը հավաքող ավտոմեքենաների պատկերներով, համարանիշերով: Դիմումի հիման վրա տարածքայինի ղեկավարն ինձ զեկուցագիր էր ներկայացրել ազգային պարկում ստուգում իրկանացնելու անհրաժեշտության մասին, ես էլ պատրաստվում էի աշխատանքից ազատվելուս հաջորդ իսկ օրը հանձնարարագիր տալ այնտեղ ստուգում իրականացնելու վերաբերյալ: Սա դիմում-բողոքի հիման վրա ստուգում իրականացնելու սահմանված ընթացակարգն է:

Դրանից երկու շաբաթ առաջ՝ հունվարի սկզբին, արարողակարգային ծառայության միջոցով դիմեցի վարչապետ Փաշինյանին՝ նկարագրելով խնդիրը, համատեղ հսկողության անարդյունավետությունը, առաջարկեցի հարցը քննարկել: Ինձ ասացին՝ խնդիրը ձևակերպեմ և տեղեկանքի ձևով ուղարկեմ վարչապետին: Ներկայացրեցի նախնական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, որ սիգի որսը ոչ թե սոցիալական խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել դրա պահպանման պատասխանատուները, այլ կոնկրետ ստվերային բիզնես՝ նախնական տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ:

Նշեցի, որ ստուգման արդյունքում այս հարցերի կապակցությամբ կներկայացնեմ արդեն ստույգ և փաստարկված տեղեկատվություն: Վարչապետն այս հարցը հընթացս քննարկեց կառավարության նիստում ու բնապահպանության նախարարին բարկացած հանձնարարեց ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի ու բնապահպանական տեսչության հետ միասին խնդրին լուծում տալ: Մի քանի օր անց ոստիկանապետի մոտ այս ամբողջ խմբով քննարկման էինք, սեղանին դրեցի խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երևում էր, որ դրանք նաև արտահանվում են: Առանձին նամակով էլ դիմեցինք սննդի անվտանգության տեսչությանը, քանի որ առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ:

Փաստացի, առանց պետությանը բնօգտագործման վճար վճարող մարդիկ հիմա էլ բացահայտ որսում են, վաճառում, վերավաճառում, պահածոացնում, մաքսային սահմանով արտահանում, մենք էլ ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, էդ նախկինում էր այդպես, հիմա այդ նույն գործընթացը նույնությամբ շարունակվում է՝ երբեք չի էլ դադարել, բայց դա այլևս կոռուպցիա չէ»:

Տեսչությունը նաև պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում «Սևան» ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, ի դեպ: Նշեմ ստուգման հիմնական հարցերը՝

1) Ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման ամբողջ գործընթացը՝ ներառյալ արհեստական կերերերի համապատասխանությունը և ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությունը, մանրաձկան արտադրության իրական լինելը և այլն:

2) Հարակից "օբյեկտներից" կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, դրա օրինականությունը և ազդեցությունը (կա՞ն արդյոք ջրամատակարարման պայմանագրեր, թե՞ սնունդ պատրաստելու համար ջուրը վերցվում է Սևանից և կողքի խողովակով կեղտաջուրը հետ է լցվում դեպի լիճ):

3) Ափամերձ տարածքների համատարած վարձակալության և կառուցապատման օրինականությունը (ըստ նախնական տվյալների, անմիջապես լճի ափին տներ ունեն Վովա Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արամ (Բուլկի) Հարությունյանը և այլ մեծապատիվ պարոններ): Սա բացարձակ անօրինական է ու տառացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել հարցը կարգավորելու համար: Ձեռնարկողը տեսչությունն էր լինելու ու սա ևս բոլորը գիտեին :) Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ի վարչապետի 3-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեր "Սևան" ազգային պարկի հարակից տարածքների վարձակալության և կառուցապատման օրինականությունը ու ներկայացներ վարչապետին: Հետաքրքիր է, ի՞նչ հետևության են եկել, շատ հետաքրքիր է:

4) Լճից խեցգետնի որսի օրինականությունը, քանի որ ըստ իմ ձեռքի տակ եղած տվյալներից միայն մեկի՝ լճից հանված որոշակի տոննա խեցգետինը մի քանի ընկերությունների թղթաբանության միջոցով ձեռքից-ձեռք անցնելով համահայաստանյան շրջագայություն է կատարել ու հանգրվանել անհասկանալի վարում: Պետք էր հասկանալ՝ ու՞ր է ի վերջո գնացել այդ խեցգետինը և ի՞նչ իրական ծավալներով:

5) հարակից տարածքների մաքրման աշխատանքները, տեխնիկայի ձեռք բերումը նորմա՞լ են իրականացվել, թե՞ նույն տարածքը մի քանի անգամ "մաքրել" են, բայց ֆինանսավորումը ստացել էին տարբեր հատվածների համար:

6) Ձկնապաշարների որսն ինչպե՞ս է վերահսկվում՝ չլինի՞ թե մի 10-15 հոգի "սոցիալական խնդրի" պատրվակով կարգին բիզնես են անում, ու հեչ պետք չի այդ հարցը կարգավորել:

7) Սոթքի հանքավայրի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա և այլ բազմաթիվ հարցեր:

Տեսչությունը մի գեշ խասյաթ էլ ուներ՝ խոշոր խնդիրներն ուսումնասիրելիս քանդում ու արմատապես վեր էր հանում առնչակից կոռուպցիոն մեխանիզմները: Բուն ազգային պարկից հետո ստուգելու էինք փոխկապակցված օբյեկտները՝ տեսնենք "Արփա-Սևան" թունելի նորոգման ձգձգումն ինչի՞ հետ է կապված՝ չլինի՞ թե Եղեգիսի վրա կառուցված անտրամաբանական թվով ՀԷԿ-երի համար ջուր է պետք, դրա համար հեչ ձեռնտու չի ժամանակին թունելը գործարկել, իսկ Սևանի բաժին ջուրը կուղղվի Եղեգիս գետ, համ էլ լճի մակարդակը չի բարձրանա, մեծապատիվների օբյեկտները ջրածածկ չեն լինի:

Չլինի՞ թե Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետերերը անհիմն հարստացել են Սևանից շատ ջուր բաց թողելու արդյունքում ու շահագրգռված են էլ ավելի շատ բաց թողել, կա՞ արդյոք հավելյալ էլեկտրաէներգիայի հաշվանցման մեխանիզմ:

Կարճ ասած, ոստիկանապետի մոտ հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց վարչապետը, գտնվելով Դավոսում, ստորագրում է ինձ աշխատանքից ազատելու որոշումը: Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել»: