Զլատան Իբրահիմովիչը դարձավ ՄԼՍ-ի՝ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Լոս-Անջելես Գելեքսիի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է ՄԼՍ-ի՝ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
37-ամյա շվեդը ստացել է մրցանակը՝ պայքարում շրջանցելով Ուեյն Ռունիին, Ջոզեֆա Մարտինեսին և Աարոն Լոնգային։
Այս մրցանակը «Լոս-Անջելես Գելեքսի»-ի ֆուտբոլիստները ստանում են 9 անգամ։