«Բարսելոնա»-ն շարունակում է աշխատել Անտուան Գրիզմանի տրանսֆերի ուղղությամբ
«Բարսելոնա»-ն շարունակում է աշխատել Անտուան Գրիզմանի տրանսֆերի վրա։ Mundo Deportivo-ն նշում է, որ կատալոնական ակումբը չի շտապում վարկ վերցնել, որպեսզի գնի Գրիզմանի տրանսֆերը, քանի որ դեռ երկար ժամանակ կա մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը։
Մադրիդի «Ատլետիկո»-ն Գրիզմանի տրանսֆերի դիմաց ցանկանում է 120 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միգուցե բարձր գումարի համար կատալոնական ակումբը հետ կանգնի Գրիզմանի տրանսֆերից, սակայն հիմա նրանք վճռական են տրամադրված։