Նեյմարը ելքեր է փնտրում, որպեսզի վերադառնա «Բարսելոնա»
Նեյմարն ամեն ինչ անում է, որպեսզի վերադառնա «Բարսելոնա»։ RMC Sport-ը հայտնում է, որ Նեյմարը պաշտոնապես չի հայտարարի, որ ցանկանում է այս ամռանը տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն տեղափոխությունը կկայանա։
Նեյմարը զրուցել է ակումբի տնօրեն Լեոնարդոյի հետ և նշել, որ ցանկանում է հեռանալ։ Բրազիլացին այլ տարբերակ չի դիտարկում և ցանկանում է վերադառնալ Կատալոնիա։ Լեոնել Մեսսին անձամբ է ցանկանում տեսնել Նեյմարի վերադարձը։
Նեյմարը «ՊՍԺ»-ի մարզումներին կներկայանա հուլիսի 15-ին։