Իրաքյան բանտից ազատ արձակված 33 ռուս երեխաները գիշերը հասել են Մոսկվա
Այսօր գիշեր Ռուսաստան են հասել Իրաքի բանտում պահվող 33 ռուս երեխաները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մոսկվա են հասել 2-3 տարեկան երեխաները, ովքեր Իրաքի բանտում էին իրենց մայրերի հետ, քանի որ մեղադրվում էին ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ։ Նշվում է նաև, որ օգոստոսին Ռուսաստան կգնա ևս մեկ այսպիսի խումբ։
Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝, տուն հասնելուն պես բոլոր երեխաները կուղարկվեն բժշկական հետազոտության։