Պոլ Պոգբային գնելու համար «Ռեալ»-ը կվաճառի միանգամից 3 կիսապաշտպանի
«Ռեալ»-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնի Պոլ Պոգբային։ Նրա տրանսֆերը գնելու համար իսպանական ակումբն ունի երկու դժվարություն։
Նախ անգլիական ակումբը չի պատրաստվում վաճառել Պոգբային և հետո իսպանացիները Պոգբային գնելու համար պետք է ունենան բավարար գումար։
Goal.com-ը նշում է, որ Պոգբային գնելու համար արքայական ակումբը կվաճառի Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին և Իսկոյին։