Հայկ Սարգսյանը հստակ մեսիջ է ուղարկել ԶԼՄ-ների ազատ գործունեության դեմ. Newspress.am-ի շահերը ներկայացնող փաստաբան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի քայլերը հստակ մեսիջ են` ուղղված լրատվամիջոցների ազատ գործունեության դեմ: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գարիկ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը 6 դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ, որից երկուսը` «Անդրադարձ» մամուլի ակումբ ՀԿ-ի դեմ: Վերջինիս լրատվական կայքն է հանդիսանում Newspress.am-ը: Գործով Newspress.am-ի շահերը ներկայացնող փաստաբան Գարիկ Սահակյանը նկատեց, որ Հայկ Սարգսյանը ոչ միայն փորձում է ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, այլև իր հրավիրած մամուլի ասուլիսով նախազգուշացնում էր դատարաններին:
Մանրամասները` տեսանյութում.