Հոսպիտալացվել է աշխարհահռչակ ռեժիսոր Տինտո Բրասսը
Իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասսը հոսպիտալացվել է Հռոմի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Բրասսը 86 տարեկան է։ Նրա կնոջ խոսքերով, երեկ երեկոյան նա իրեն վատ է զգացել։ Նա ջերմությունը կտրում բարձրացել է, որն էլ ռեժիսորի հոսպիտալացման պատճառն է եղել։
Իտալացի ռեժիսորը աշխարհին հայտնի է իր նկարահանած էրոտիկ ֆիլմերով։