«Պոգբան ոսկե սիրտ ունի» Օլե-Գունննար Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը խոսել է Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի մասին։ «Մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք, մեզ մոտ չկա դոգմա սեփական ֆուտբոլիստներին չվաճառելու։Մենք առաջարկ չենք ստացել մեր ֆուտբոլիստների համար։
Պոգբան երբեք իրեն չի առանձնացրել թիմից, միշտ նվիրել է թիմին իր բոլորն ուժերը և ես չեմ կարող այլ բան ասել նրա մասին։ Տրանսֆերային խոսակցություններ պտտվում են միշտ, ես ինչպես ասացի, մեզ առաջարկով չեն դիմել, սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել։ Պոգբան իսկական պրոֆեսիոնալ է, նա ոսկե սիրտ ունի։
Երեկ Պոգբան քայլում էր Ջեյսի Լինգարդի հետ և լրագրողները ներկայացրեցին, թե նրանք ինչ-որ բախում ունեն։Ես գիտեմ, որ լրագրողները այստեղ են, որպեսզի թերթերին ու կայքերին վաճառեն պատմություններ և նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են»։