«ՊՍԺ»-ն կվաճառի Նեյմարին, եթե «Բարսելոնա»-ն գործարքի մեջ ներառի Ռակիտիչին․ Marca
Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխության հարցը շարունակում է քննարկվել։ Փարիզյան ակումբը իր ֆուտբոլիստին գնահատում է 222 միլիոն եվրո։
Marca-ն նշում է, որ այս գործարքում կարող է ներառվել նաև Ֆելիպե Կոուտինյոն կամ Օսման Դեմբելեն։ Փարիզյան ակումբի մարզիչ Թոմաս Տուխելն էլ իր հերթին փնտրում է կիսապաշտպան և եթե գործարքի մեջ ներառվի Իվան Ռակիտիչը, ապա ֆրանսիական ակումբը միգուցե համաձայնության գա։
Նշվում է նաև, որ առաջիկա օրերին երկու թիմերի միջև բանակցությունները կսկսվեն։