Համացանցում հայտնվել է Օդեսայի գիշերային ակումբներից մեկի այցելուի սպանության կադրերը (տեսանյութ)
Հուլիսի 8-ի գիշերն Օդեսայի «Գրանատ» գիշերային ակումբի մոտակայքում վիճաբանություն է տեի ունեցել, որի ժամանակ սպանվել է ակումբի այցելուներից մեկը։ Այդ մասին հայտնում է Odessitua.com-ը։
Կատարվածը ֆիքսել է տեսանկարահանող սարքը․ տեսանյութը տարածվել է համացանցում՝ «Рада громадської безпеки» կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Ստացված տվյալներով՝ հարուցված քրեական գործը վերաորակավորվելու է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասից՝ մարմնական ծանր վնաս հասցնելը, 121-րդ հոդվածի երկրորդ մասին՝ մարմնական ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան։