«Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը աշխատանքի անցավ հարազատ թիմում՝ որպես մարզչի օգնական
«Վիլյառեալ»-ի պաշտպան Դանիելե Բոներան ավարտեց կարիերան։ Կենտրոնական պաշտպանը դարձավ 38 տարեկան և նրա պայմանագիրը ավարտվել էր հունիսի վերջին։
Բոներան աշխատանքի անցավ իտալական «Միլան»-ի մարզչական շտաբում և կլինի թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի օգնականը։
Հիշեցնենք, որ նա միլանյան ակումբում հանդես է եկել 8 տարի։