ԱՄՆ-ում արջը ավտոմեքենա է «գողացել» և վթարի ենթարկվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի մեղավորը եղել է ղեկին նստած արջը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Վթարը տեղի է ունեցել Բոուլդերե քաղաքում։
Արջը մտել է դատարկ ավտոմեքենան, փակել է դուռն իր հետևից։ Այնուհետև ցանկանալով դուրս գալ՝ նա պատահաբար մեքենան հանել է արգելակներից։ Մեքենան մոտ 30 մետր շարժվել է և հարվածել ծառին։ Միայն այդ ժամանակ է արջը կարողացել բացել դուռն ու դուրս գալ։ Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Իսկ վթարի հեղինակ արջի մասին ոչ մի տեղեկություն չկա։