Հարցաքննվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Բրազիլիայի գործով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Օլանդը հարցաքննվել է 2014 թվականին Բրազիլիայի կողմից շվդական Gripen կործանիչը գնելու գործարքի համար, որում կան կոռուպցիոն տարրեր։
Այս գործարքի մեջ եղել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինիասուս դա Սիլվան։ Նշվում է նաև, որ ֆրանսիական ոստիկանությունը փորձել է հարցաքննել նաև Ֆրանսիայի մեկ այլ նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզիին, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հիշեցնենք, որ փետրվարին Բրազիլիայի նախկին նախագահին մեղադրանք առաջադրվեց փողերի լվացան ու կոռուպցիայի համար։
Նրան սպառնում է 13 տարվա ազատազրկում։