Դատարանը արգելեց Դոնալդ Թրամփին թվիթերյան օգտատերերին արգելափակել
Նյու Յորքի դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելափակել օգտատերերին Թվիթերում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դատարանն այդպես է որոշել, քանի որ Սպիտակ տան գործունեության առաջին կանոններից մեկն է մարդկանց տալ ազատ խոսքի իրավունք։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփը Թվիթերում պաշտոնական հայտարարութուններ է անում, սակայն կարող է նաև արգելափակել այն մարդկանց, ովքեր դժգոհ են իր հայտարարությունից։
Երկու տարի առաջ Թրամփն արգելափակել էր մի շարք օգտատերերի, ովքեր դժգոհ էին իր վարած քաղաքականությունից։