Պուտինին հեռուստաեթերով հայհոյած վրաց հաղորդավարին 2 ամսով հեռացրել են աշխատանքից
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիային, ով հայհոյել էր Պուտինին նախօրեին, եթերով, «Պոստսկրիպտում» հեղինակային հաղորդման ժամանակ, հեռացրել են աշխատանքից։
Այս մասին հայտնում է հեռուստաընկերության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացրել է հեռուստաընկերության ինքնակարգավորիչ մարմինը ծանոթանալով Գաբունիայի գրած ներածական տեքստի հետ, որը հնչեցրել է եթերով։
Նա հեռացվել է աշխատանքից երկու ամիս ժամանակով։