Ինչով է պայմանավորված կապտականաչ ջրիմուռների աճը Սևանա լճում. նախարարը պարզաբանել է
Կապտականաչ ջրիմուռների աճի պատճառը Սևանում մի քանիսն են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Էրիկ Գրիգորյանի պարզաբանմամբ, պատճառներից մեկն այն է, որ Սևանա լիճն են լցվում Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, այդ թվում նաև առափնյա հյուրանոցների ու ռեստորանների:
Ջրի կանաչ գույնի հետ կապված հաջորդ պատճառը, նախարարի խոսքով, ջրի տակ մնացած կանաչ տարածքներն են, որտեղից նույնպես մեծ քանակությամբ օրգանական նյութեր են լցվում լիճ:
Սակայն, ինչպես Էրիկ Գրիգորյանն առանձնացրեց, հիմնական պատճառն այն է, որ վնասվել է Սևանի սառը շերտը, ինչը տեղի է ունեցել լճի մակարդակի իջնելու հետևանքով:
Նախարարը վստահեցնում է` եթե 6 մետրով լիճը բարձրանա, ապա սառը շերտը կարելի է պահպանել:
Նա իհարկե մատնանշեց նաև այլ պատճառներ, որոնց թվում էր իշխանի բուծման ցանցավանդակային տնտեսությունը: Այս առումով քրեկան գործեր կան հարուցված: