Հարրի Փոթերի մասին սերիալ չի նկարահանվի․ Moviweb
Հայտնի գրող Ջոն Ռոուլինգի ներկայացուցիչները խոսել են այն շշուկների մասին, որ առաջիկայում նկարահանվելու է Հարրի Փոթերի մասին սերիալ։
Այս մասին տեղեկանում ենք Movieweb-ից։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ Հարրի Փոթերի էկրանավորում ոչ մի հեռուստաընկերություն չի պլանավորում։ Մինչ այս հայտարարությունը լուրեր էին պտտվում, որ Warner կինոընկերությունն արդեն իսկ հաշվարկներ է անում սերիալը նկարահանելու համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոուլինգը ցանկանում է թողարկել 4 պատմություն Հարրի Փոթերի մասին։