«Նա չի համարվում Կովկասի որդի և տղամարդ»․ Ռամզան Կադիրովը խոսել է Պուտինին վիրավորած լրագրողի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է, որ վրացի լրագրող Գեորգի Գաբունյան, ով վիրավորել է եթերով Պուտինին, պետք է հրապարակավ ներողություն խնդրի և այդ հարցը պետք է լուծեն Վրաստանի իշխանությունները։
Նա մասնավորապես նշել է․ «Դավաճան և սրիկա։ Ահա միայն այսպես է պետք կոչել հեռուստաալիքի լրագրողին՝ Գեորգի Գաբունյաին։ Նա չի համարվում Կովկասի որդի, տղամարդ։ Կովկասում տղամարդը վատ խոսք չի ասում նույնիսկ իր թշնամուն։Նա վրացի ժողովրդի և Վրաստանի ամոթն է։
Վրաստանի նախագահն ու վարչապետը պետք է շատ արագ կազմակերպեն, որպեսզի նա ներողություն խնդրի Վլադիմիր Պուտինից»։ Հիշեցնենք, որ այդ ելույթը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը և դա համարել պրովոկացիա։