Թբիլիսիում միանգամից տեղի է ունենում 4 ակցիա․ բախումները շարունակվում են
Թբիլիսիում անցկացվում է միանգամից 4 ակցիա։Վրացի իրավապահները ամեն կերպ փորձում են կարգ ու կանոն հաստատել այդ վայրերում, սակայն ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներն անխուսափելի են։
Տեղի լրատվականները նշում են, որ երկու ակցիա իրականացվում է Ռուսթավելի փողոցում։ Փողոցի ցույցերից մեկում քաղաքացիները պայքարում են երկրի ներքին գործերի նախարար Գեորգիա Գախարիի հրաժարականի համար։ Երկրորդ հատվածում ցուցարարները պայքարում են ԼԳԲՏ համայնքի դեմ։
Հաջորդ ցույցը տեղի է ունենում «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքի մոտ, որտեղ մարդիկ պայքարում են հեռացնել հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունյաին։ Ցույցեր են իրականանում նաև Թբիլիսիի տարբեր ծայրերում, որտեղ մարդիկ փողոց են դուրս եկել պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնի միջադեպից հետո։
Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումից տուժել է 240 մարդ։