Տեսանյութ. Կողբացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (թարմացված)
Հուլիսի 8-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: