Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը activecitizen.am օնլայն հարթակում:
Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը:
Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ:
Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»: