Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. News.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշեց, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Նա ներկայումս պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում