Այսօրվա ակցիան որևիցե կուսակցության կամ այլ կազմակերպությունների հետ կապ չունի․ Սոնա Աղեկյան
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարություն է տարածել, որով հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների կողմից։
«Սիրելի' հայրենակիցներ,
մամուլում շրջանառվում է, որ այսօրվա ակցիան իրականացվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների կողմից։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ գրեթե տասն ամիս է` ես դադարեցրել եմ անդամակցությունս «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, հետևաբար այսօրվա ակցիան որևիցե կուսակցության կամ այլ կազմակերպությունների հետ կապ չունի։
Եվ մամուլում շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն են։