Լեոնել Մեսսիին սպառնում է 2 տարվա որակազրկում
Լեոնել Մեսսին կարող է բաց թողնել Ամերիկայի գավաթի 2020 թվականի խաղարկությունը, ինչպես նաև 2022 թվականի Աշխարհի առաջնությունը: Մեսսին կարող է որակազրկվել 2 տարով:
Նա կարող է այդպես պատժվել՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի հետ հանդիպման ժամանակ իր արած արտահայտությունների համար: նա մասնավորապես ասել է. «Կոռուպցիան և մրցավարությունը թույլ չտվեցին, որպեսզի Արգենտինան հայտնվի եզրափակչում: Մենք չպետք է լինենք այս ամենի զոհը»:
Իսկ Մեսսիին ի պատասխան ասել են. «Պետք է կարողանալ ընդունել մրցավարների կայացրած որոշումը»:
Հիշեցնենք, որ Չիլիի հետ հանդիպման ժամանակ Մեսսին պատժվել է կարմիր քարտով: