Ֆրանսիայում թենիսի գնդակի չափ կարկուտ է եկել (տեսանյութ)
Ֆրանսիայում, որտեղ մոտ 40 աստիճան տաքություն է, տեղացել է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երկրի հարավ արևմուտքում տեղացած կարկուտը եղել է թենիսի գնդակի չափ: Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ տեղացած կարկտի մասին:
Այս ամենի հետ մեկտեղ երկրում նաև ուժեղ կայծակ է ու քամի: Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայում գրանցվել է ռեկորդային շոգ: