«Հիմա քայլի հերթը «Այաքս»-ինն է». Ռայոլան խոսել է Դե Լիգտի՝ «Յուվենտուս» տրանսֆերի մասին
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով հանդիսանում է Մատտիաս դե Լիգտի գործակալը, խոսել է հոլանդացի պաշտպանի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրինցիներն արդեն համաձայնության են հասել 19-ամյա պաշտպանի հետ և պատրաստ են նրա համար վճարել 55+10 միլիոն եվրո, սակայն «Այաքս»-ը ցանկանում է ստանալ 75 միլիոն եվրո: Ռայոլան մասնավորապես նշել է.
«Մատտիասի հետ ամեն ինչ համաձայնեցվել է: Հիմա քայլի հերթն «Այաքս»-ինն է: Մենք չենք ցանկանում գործը հասցնել դատարան: Ես անձամբ եմ դրա մասին ասել Դե Լիգտին, քանի որ ակումբից վատ հեռանալը նրան չի սազում»: