Վարագ ջան, հիմա կընդունե՞ս, որ ձեր գրասենյակից միջնորդություն է եղել, որ չհրապարակեմ Ավինյանի մարիխունա ծխելու մասին լուրը․ Մուրազի
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի՝ հօգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի իր դեմ վճռին։
«Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն»,- գրել է նա:
Հուլիսի 3-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է մասնակի բավարարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահանջն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի:
Ավելի ուշ, Մուրազին հրապարակային հարց է ուղղել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարա Սիսեռյանին, թե արդյոք նա այժմ կընդունի՞ որ Ավինյանի գրասենյակից միջնորդություն է եղել, որ ինքը չհրապարակի Ավինյանի մարիխունա ծխելու մասին լուրը։
Մուրազին, մասնավորապես, գրել է․
«Վարագ ջան հիմա, երբ կա դատարանի որոշում, կհենվես արդարությանդ վրա ու կընդունե՞ս, որ ձեր գրասենյակից միջնորդություն է եղել, որ չհրապարակեմ Ավինյանի մարիխունա ծխելու մասին լուրը։