Խոշոր պայթյուն Թուրքիայի ազոտի գործարաններից մեկում. կադրեր պայթյունի վայրից
Թուրքիայի ազոտի գործարաններից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի վայրից կադրեր ու լուսանկարներ են հրապարակել սոցցանցերի օգտատերերը:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ գիշերը՝ Թուրքիայի Քյութախյա նահանգում:
Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Տեղում աշխատող լրագրողներն օգտագործում են հակագազեր: