էդ ե՞րբ անցանք խորհրդարանական համակարգի․ սա սուպերվարչապետական երկիր է․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
2015 թ. սահմանադրական փոփոխություններն արվել են նրա համար, որ ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ: Սակայն այդ փոփոխություններով սուպերվարչապետական վիճակ է ստեղծվել: Այս մասին իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով միայն փաստաթղթերով է երկիրը համարվում խորհրդարանական, սակայն իրականում տիրում է նախկին սուպերվարչապետական համակարգը՝ ինչպես ՀՀ երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրորք էր։
Նա նկատում է, որ շատերն ասում են, թե խորհրդարանական համակարգը լավը չէր, սակայն Հայաստանը դեռ չի անցել խորհրդարանականի։
«Հարց է առաջանում՝ էդ ե՞րբ ենք անցել խորհրդարանական կառավարման համակարգին, որ հիմա վատն է: Այսօրվա համակարգով՝ խորհրդարանը իբր ընտրում է վարչապետին, հետո ձեռքերը լվանում է ու խառնվելու իրավունք չունի. ոչ նախարարներն են հաստատվում, ոչ ուժային մարմինների ղեկավարներն են հաստատվում խորհրդարանում, ավելին՝ ուժայինների ղեկավարներն, առհասարակ, հաշվետու չեն խորհրդարանին»,-նշում է Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում