Ձերբակալվել է Իսպանիայի ամենահայտնի կիբերհանցագործը
Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի ամենահայտնի կիբերհանցագործը, ում ձերբակալման համար դատարանը 25 անգամ ձերբակալման թուղթ է տրամադրել:
Ձերբակալվածը 25-ամյա երիտասարդ է Լյուպեն մականունով, ազգությամբ իսպանացի է: Նա կեղծ օնլայն խանութներ էր բացում, որոնք գործում էին մեկ օր, օրական շուրջ 300 հազար եվրո գումար էր հափշտակում գնորդներից և փակում օնլայն խանութները:
Նա շուրջ երեք տարի նման կերպ գումար էր գողանում տարբեր օգտատերերից: Նրա ինքնության վերաբերյալ այլ տվյալներ դեռևս չեն հրապարակվել, ինչպես նաև հայտնի չէ նրա գործողություններից տուժածների վերջնական թիվը: