Էդինբուրգում բադիկը «անհարգալից վերաբերմունք է ցույց տվել» Էլիզաբեթ 2-րդին (ֆոտո)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը այցելել է Էդինբուրգում գտնվող ֆերմաներից մեկը: Թագուհին Շոտլանդիայում է իր ամենամյա այցի շրջանակներում: Ֆերմայում ապրող Օլիվ անունը կրող բադին հնարավորություն է ընձեռվել Էլիզաբեթ երկրորդ թագուհու հետ զբոսնել ֆերմայում:
Բադիկը չի հետևել ընդունված սովորույթին և առաջ է ընկել թագուհուց, ինչն էլ թագուհուն մեծ զվարճանք է պատճառել:
Բրիտանիայում ընդունված սովորույթի համաձայն ոչ ոք իրավունք չունի թագուհուց անգամ մեկ քայլ առաջ անցնել. դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է համարվում: