Ռիո-դե-Ժանեյրոյի նախկին նահանգապետը խոստովանել է 18 միլիոն դոլար կաշառք տալու մասին
Ռիո-դե-Ժանեյրոյի նախկին նահանգապետ Սերժիու Կոբրալը խոստովանել է, որ կաշառել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներից մի քանիսին:
Խոսքը գնում է 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոն օլիմպիական մայրաքաղաք ճանաչելուն: Կոբրալի խոսքով` ինքը կաշառել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ինը անդամներին և նրանց բոլորին վճարել շուրջ երկու միլիոն դոլար:
Նա խոստովանել է նաև, որ այդ մասին իմացել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: