Վալերիյ Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում․ նախագահի հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում: